Իրանի նախագահը Շանհայում կոչ է արել հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքից

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հերթական անգամ հաստատել է զանգվածային ոչնչացման զենքից (ԶՈԶ) հրաժարվելու հարցում համագործակցության կարևորությունը՝ գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու համար:

Այս մասին նա հայտարարել է Շանհայում՝ Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների խորհրդաժողովի 4-րդ գագաթաժողովում: Իրանի նախագահը ՄԱԿ ԳԱ-ի անդամ երկրներին կոչ է արել ամրապնդել Ասիայի արդյունավետ դերը միջուկային զենքից ազատ խաղաղության հաստատման հարցում.

«Հենվելով իր պաշտպանական դոկտրինի և բարոյական ու կրոնական սկզբունքների վրա՝ Իրանը հանդես է գալիս ատոմային զենքի դեմ, սակայն միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառումը համարում է իր իրավունքը, ինչպես և մնացյալ աշխարհի իրավունքը»:

Տեսանյութեր

Լրահոս