
ՊՆ-ն` մարտական հենակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. Մանրամասները պարզելու համար տարվում է քննություն

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: