Բաժիններ՝

Բժեզինսկին կողմ է Ուկրաինայի հարցով Արևմուտքի ու ՌԴ-ի միջև գաղտնի խորհրդակցությունների անցկացմանը

Ֆրանսիական L’Express պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին աջակցել է Ուկրաինայի խնդրի շուրջ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնելու գաղափարը.

«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ անցկացնելու օգտին, ինչի նպատակը կլինի համաձայնագրի ստորագրումը: Դա նման կլինի նրան, ինչն անցյալում հնարավորություն տվեց գտնել Ֆինլանդիայի ու Ավստրիայի հարցի լուծումը»:

Խոսելով Ուկրաինայի ապագայի մասին՝ Բժեզինսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարող է իր ապագան տեսնել որպես եվրոպական երկիր՝ դրա հետ մեկտեղ չանդամակցելով ՆԱՏՕ-ին. «Ուկրաինան նաև կարող էր տնտեսական կապեր պահպանել Եվրասիական միության հետ, որի օգտին հանդես է գալիս Ռուսաստանը»:

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հավանականության մասին հարցին՝ Բժեզինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, և բացի այդ, Ռուսաստանը դա կընկալի որպես իրեն նետված ռազմավարական մարտահրավեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս