
Ստատուս-քվոյի պահպանումը չի համապատասխանում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերին. Մալենա Մարդ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է: Ես հավատում եմ, որ ստատուս-քվոյի պահպանումը չի համապատասխանում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի շահերին: Դրա համար էլ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ստատուս-քվոյի փոփոխման ուղղությամբ»:
Ընդգծելով, որ ԵՄ-ը ներկայացված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: