Բաժիններ՝

Առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս. Հրանտ Բագրատյան

«Ուզում եմ ազնվորեն նշել, որ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար ես պայքարել եմ տարիներ շարունակ և առաջին անգամ է, որ կառավարության ծրագրից ծրագրի հոտ է գալիս: Նախորդ կառավարությունն օգտագործում էր «թիրախավորում», «միջնաժամկետ», «կարճաժամկետ», «ընդլայնողական» բառակապակցություններ, ծրագրում նյութ չի եղել, 6 տարի կորցրել ենք: Անկախ, թե ինչպես կքվեարկեմ, դուրս գալիս է այս կառավարությունը»,- այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ առաջին անգամ հնչեց, որ սահմանին ԱԱՀ-ի գանձումը հանվելու է: Բագրատյանը դրական գնահատեց ներդրումային հիմնադրամի ստեղծումը, գյուղոլորտում ապահովագրության ներդրումը և գյուղմթերքի սուբիսդավորումը, հույս հայտնեց, որ փոխօգնության կոոպերացիա կիրականացվի, քանի որ վարձու աշխատանք գյուղատնտեսությունում չի կիրառվում և գյուղատնտեսությունն ընտանեկան գործունեություն է:

Անդրադառնալով ծրագրի թերություններին՝ Հ.Բագրատյանը նշեց, որ ծրագրում լուծված չէ հարկերի խնդիրը միկրո, փոքր, խոշոր բիզնեսի մասով, նվազագույն աշխատավարձը պետք է սահմանվեր 72 հազար դրամ, որպեսզի հնարավոր լինի ստվերը ճնշել և նվազագույն աշխատավարձը պետք է հարկվի: Բագրատյանի կարծիքով՝ գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ամբողջ ժողովրդի համար լինի. «Որպեսզի մենք մի քիչ հարստացնենք գյուղացուն, պետք է նա վերջին արդյունքը վաճառի՝ ոչ թե ցորեն, այլ ալյուր, ոչ թե միրգ, այլ հյութ և այլն, այսինքն պետք է լինի փոխօգնության կոոպերացիա»:

«Կուտակայինը պետք է անկեղծ քննարկել, ի՞նչ եք ուզում անել: Ես լուծումներ ունեմ, բայց ստացվում է մեկը գցել է փոսը, չենք կարողանում հանել»,- ասաց Հ.Բագրատյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս