
ԵՄ-ը չի ձգտում իր ազդեցությունը տարածել Ուկրաինայի վրա. Ռոմպեյ

Rheinische Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ը չի ձգտում իր ազդեցությունը տարածել Ուկրաինայի վրա.
«ԵՄ-ը չունի աշխարհաքաղաքական հավակնություններ, այլապես նա իր ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չէր շաղկապի այդ երկրի բարեփոխումների հետ ու կստորագրեր այն, առանց որևէ պայմանի:
Ուկրաինայի հարցում չի կարող լինել «կամ-կամ» (սկզբունքով) որոշում, Արևմուտքի ու Արևելքի միջև ընտրություն: ԵՄ-ի շահերից է բխում այն, որ Ուկրաինայի նման երկրները լավ հարաբերություններ պահպանեն Ռուսաստանի հետ: Սակայն Մոսկվան չպետք է խոչընդոտի, որ այդ երկրները միաժամանակ խորացնեն հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ:
Եթե Ռուսաստանը չաջակցի Ուկրաինայի իրավիճակի ապաէսկալացմանը, ապա Արևմուտքը նրա հանդեպ կսահմանի նոր պատժամիջոցներ: Սակայն պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, ոչ էլ պատժի կամ վրեժխնդրության գործիք»: Ռոմպեյը հավելել է, որ հունիսին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Վրաստանի ու Մոլդովայի հետ: