
Արտեմ Ասատրյան. Այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը

ՀՀ կրթական հաստատությունները, որոնց կուտակային վճարների հետ կապված շրջաբերական էր իջեցվել, կառավարության նոր դիրքորոշման մասին տեղեկացվել են: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
Նախարարը նշեց, որ մայիսի 15-ին ԱԺ կողմի ընդունված միջանկյալ օրենքով նախատեսվում է, որ այն աշխատողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են գրում, քանի դեռ չկա նոր փաթեթը: Ասատրյանը նշեց, որ ներկայումս ՊԵԿ-ի կողմից իրականացվում է էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված գործընթաց՝ քաղաքացիների կամաարտահայտնության իրավունքն իրացնելու հնարավորությունն ապահովելու համար: Ըստ նախարարի՝ առաջիկայում բոլոր մասնակիցների կարգավիճակը կհստակեցվի: