Բաժիններ՝

Արդյոք փակ գոտիում գտնվելը վնասո՞ւմ է Վ. Պետրոսյանի առողջությանը, թե՞ ոչ

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է բժիշկների՝ հասկանալու համար՝ արդյոք փակ գոտիում գտնվելը վնասո՞ւմ է Վ. Պետրոսյանի առողջությանը, թե՞ ոչ: Ինչպես հայտնել էինք, ապրիլի 29-ին Վ. Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ:

«Մենք դիմել ենք անկախ մասնագետների՝ բժիշկների, որպեսզի ասեն՝ արդյոք թոքերի և սրտի խնդիր ունեցող անձին կարելի՞ է տեղափոխել փակ տարածք, թե՞ ոչ, թե՞ ինքն այնուամենայնիվ ռեաբիլիտացիոն բուժման կարիք ուներ: Դեռևս ոչ աշխատանքային օրեր են: Աշխատանքային օրերը սկսելուց հետո մենք կստանանք պատասխանը: Գիտեմ նաև, որ իր կինն է դիմել Կարմիր խաչին, որպեսզի հասկանանք՝ արդյոք իր առողջությանը վնաս չէ՞ փակ ռեժիմում, փակ գոտիում գտնվելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս