
Մեկ ամսվա «յոլա գնալու» գինը

Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 32,996.8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 58,404.3 դրամ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 1 տարվա ընթացքում պարենային զամբյուղը թանկացել է 1727.1 դրամով (2013 թ. I եռամսյակում այն կազմել է 31,269.7 դրամ), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 3057 դրամով (2013 թ.-ին՝ 55,347.3 դրամ):