Բաժիններ՝

Գրիշա Վիրաբյանի վերաբացված գործի քննությունը կհասնի՞ Երևանի ոստիկանապետին. pastinfo.am

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գրիշա Վիրաբյանի գործով բուն դատաքննության փուլին կհասնի ամռանը:

Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով Գրիշա Վիրաբյանի շահերը ներկայացրել է ԵԴ-ում, և ներկայացնելու է նաեւ հայաստանյան դատավարության ընթացքում:

Հիշեցնենք՝ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանին 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էին ենթարկել Ոստիկանություն, որտեղ նա ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:

Այս փաստի վերաբերյալ Գրիշա Վիրաբյանի բողոքներին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի որոշում կայացրեց:

ԵԴ վճռի հիման վրա արդեն այս տարի ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց 8 տարի առաջ իր իսկ կայացրած նախկին որոշումը և որոշեց վերաբացել գործը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Արա Ղազարյանը` հենց արդյունավետ քննություն չկատարելու հիմքով:

Վճռաբեկ դատարանն էլ այնուհետ գործն ուղարկեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն արդեն վարույթ է ընդունվել: Ապրիլի 9-ին նույնիսկ առաջին դատական նիստն էր նշանակվել, որը, սակայն, հետձգվել էր՝ Գ.Վիրաբյանի փաստաբանների խնդրանքով` հանրապետությունից բացակայելու հիմքով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս