Սոցիոլոգ. «Շարմազանովը դատարկ չի խոսում»

168.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարության մասին, որ՝ եթե ապագա տասնամյակում որևէ մեկըհավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ` միակը, ՀՀԿ-ն է, ասաց. «Բայց դա հակասում է նախագահի այն հայտարարությանը, որ Հանրապետականը պատրաստ է աշխատել բոլորի հետ, ովքեր պատրաստ են ծառայել հայրենիքին»:

Սոցիոլոգը նշեց, որ ինքը գիտի պաշտոնյաների, որ հանրապետական չեն, բայց բարձր որակի մասնագետ են և իրենց տեղում են աշխատում. «Այնպես որ, իշխանության գալը և պաշտոն գրավելը տարբեր գործողություններ են: Գուցե իշխանության գալու համար նա ճիշտ է ասում, բայց պաշտոն ունենալու համար դա այնքան էլ այդպես չէ, որովհետև պաշտոնը պահանջում է ձևավորված մասնագիտական հմտություն, գիտելիք, ու մասնագետները թափված չեն, որ իրենք նայեն՝կուսակցակա՞ն է, թե՞կուսակցական չէ: Առաջինը՝նրանք պետք է նայեն՝գործից գլուխ հանո՞ւմ է, թե՞չէ, հետո նոր տեսնեն, եթե հավակնորդներ կան, այդ դեպքում առաջնությունը կտան հանրապետականին: Ես այս տարիների ընթացքում շատ տեղերում հանդիպում եմ ղեկավար մարդկանց, պետերի, փոխնախարարների և այլոց,ովքեր կոալիցիայի անդամ չեն եղել, բայց, քանի որ մասնագետ են եղել, աշխատել են»:

Հարցին՝արդյոք ժողովուրդը ՀՀԿ-ին կընտրի՞, որ Է. Շարմազանովն այդպես ինքնավստահ հայտարարում է, որ 10 տարի իրենցնէ լինելու իշխանությունը, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «915 համայնքներից 775-ը ղեկավարում են հանրապետականները: Եթե հանենք Երևանը, Գյումրին և Վանաձորը, դա կանի մեր երկրի ազգաբնակչության մոտավորապես կեսը: Մյուս կեսը,մի 30 համայնք,ղեկավարում են ՀՅԴ-ն, մի 50-ը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ոնց որ թե 5 հատ ունի, և մի 100 հոգի կա, որ իրենց չեզոք են համարում, բայց հիմնականում հենվում են Հանրապետականի վրա:

Այդ համայնքներում ապրողների զգալի մասը հենվում են տեղական իշխանության կարողությունների վրա: Հիվանդ է լինում՝տանում են բժիշկի, ուսանողի փող է պետք լինում, միայնակ ծերուկ է` դեղի փող չունի, սերմացու է պետք, կարկուտը եկել-խփել-տարել է… Նա իր կենսամակարդակով, կենսապայմաններով կապված է իշխանություններին, իսկ որ ընտրում է իշխանականին, մտածում է` նա ունակ կլինի՞ իրեն ապագայում օգնել, թե՞ չէ: Դրա համար նախընտրում է, որ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ, քան թե ընդդիմադիր, որնընդամենը կարող է քննադատել, բայց իրական աջակցություն ցուցաբերելու համարանկարող է: Դա է պատճառը,որ ընտրողների զգալի մասը` փոքր համայնքներում, նախընտրում են ընտրել իշխող կուսակցությանը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ուզում եք ասել, որարդա՞ր են անցկացվում ընտրությունները Հայաստանում, Ա. Ադիբեկյանը պատասխանեց. «Բա ի՞նչ եք կարծում: Գիտեք՝ հանձնաժողովներում միայն անասուններ կամ հիմարնե՞ր են նստած: Ընդդիմությունը բավականին լավ ներկայացված է, դիտորդներ կան, լրագրողներն էլ են մասնակցում: Բա ո՞նց է լինում, այդքան փող չկա՝ ձայներ գնես: Հետո Երևանի, Գյումրիի, Վանաձորի ընտրողների 1/3-ը պահպանողական է, նրանք չեն ուզում, որ իշխանությունը փոխվի, որովհետև նա կարող է կորցնել պաշտոնը, բիզնեսը կամ ինչ-որ բան: Ինքը հարմարվել է, իրեն պետք է՝ կայուն վիճակ լինի, որ իր երեխան համալսարանն ավարտի, երեխային դպրոց, մանկապարտեզ ուղարկի, պատերազմ չլինի: Ու ստացվում է, որ ընտրողների միայն 40%-ը կողմ է իշխանափոխությանը, 60%-ը պահպանողական էլեմենտն է կամ իշխանամետը: Հիմա եթե այսպիսի կտրվածք ունենք՝ոչ թե 10 տարի, 100 տարի էլ կարող է կառավարել, եթե չկարողանաս փոխել ընտրողների տրամադրությունները: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, իրոք, իրենց ուժերի սահմանում աջակցում են ժողովրդին, բայց դա բավականին քիչ դաշտ է, որ իրենց` իշխանության գալու համար հենք դառնա: Այնպես որ, Շարմազանովը դատարկ չի խոսում: Ու եթե, ձեր կարծիքով՝ այդտեղ որևէ խարդախության կա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը 38 տոկոս ձայն չէր հավաքի»:

 

Տեսանյութեր

Լրահոս