Բաժիններ՝

8 մթերք, որոնք կնպաստեն նյութափոխանակությանը

Նյութափոխանակության բարելավման գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է: Այն մթերքները, որոնք չեն պարունակում վտանգավոր նյութեր ու հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել  ժառանգականությունը և օրգանական հիվանդությունները: Aroxj.am-ը ներկայացնում է այն մթեքրները, որոնք կնպաստեն ձեր օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությանը:

Գրեյֆրուկտ, նարինջ, կիտրոն
Այն ցիտրուսները, որոնք ունեն վառ արտահայտված գունավորում ուժեղ խթանիչներ են նյութափոխանակության համար: Նրանք նպաստում են օրգանիզմի մետաբոլիզմին, միկրոէլեմենտների և վիտամինների որոշակի խմբի շնորհիվ: Ցիտրուսային մրգերի պարբերական օգտագործումը նպաստում է մարսողությանը և դրա արդյունքում նաև օրգանիզմի ամբողջական նյութափոխանակությանը:

Կանաչ թեյ
Առավոտյան խմած կանաչ թեյը օրգանիզմին ստիպում է օրգանիզմի նյութափոխանակության ուժեղացված ռեժիմով աշխատանքին: կանաչ թեյը նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը և թեթևության զգացողություն է առաջացնում որովայնում ու ստամոքսում: Միաժամանակ կանաչ թեյը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և չեզոքացնում է անպետք ճարպերը:

Կաթնամթերք
Կալցիի պակասը-իսկական վտանգ է օրգանիզմի նյութափոխանակության համար: Եթե չեք օգտագործում կաթնամթերք խթանում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի արտադրմանը: Այդ հորմոնը դադարեցնում է անպետք ճարպերի վերամշակումն և օրգանիզմից դուրսբերումը: Սակայն պետք էչէ օգտագործել բարձր յուղայնությամբ կաթնամթերք:

Նուշ
nush-shogherՆուշի օգտակարությանմասին վաղուց է հայտնի: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ, կարգավորում է նյութափոխանակությանը և դրական է ազդնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Հնդկահավի միս
Հնդկահավը բնական սպիտակուցի լավագույն օրինակն է: Հնդկահավի մսի օգտագործումը ապահովում է վիտամին B-ի գրեթե ամբողջ խումբը:

Խնձոր
Խնձորը ճարպերը այրող լավագույն միրգն է: Այն միաժամանակ նպաստում է նյութափոխանակությանը արագացմանը: Որպեսզի այն արդյունավետ լինի հարկավոր է ուտել օրը 4-5 խնձոր:

Լոբի
Լոբին հարուստ է հանքային նյութերով` մագնիմ, կալիում, երկաթ, որոնք ինսուլինային էֆեկտ ունեն օրգանիզմի համար:

Բրոկոլի
banjarexenԲրոկոլին նույնպես արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու կալցիի, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության գործընթացի արդյունավետության համար:

Պատրաստեց` Աննա Սարգսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս