Հրաչյա Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին
Պոդոլսկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին հայտնում է vm.ru կայքը:
Կայքը հիշեցնում է, որ այս գործով նախորդ դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, որի ընթացքում Հրաչյա Հարությունյանն իրեն ևս մեկ անգամ մեղավոր է ճանաչել և ներողություն խնդրել ավտովթարից տուժածներից, նրանց հարազատներից ու բարեկամներից: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հ. Հարությունյանը դիմել է դատարանին՝ խնդրելով իրեն թույլ տալ լիազորագիր ներկայացնել տուժողներից մեկի անունով, որպեսզի հնարավոր լինի Երևանում իր բանկային հաշվեհամարից դուրս բերել ողջ գումարը՝ մոտ 1.5 հազար դոլար: