Մարդասիրական օգնությունն ավելացել է
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 843.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 4.9 մլրդ. դրամ կամ 11.8 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվաթի համեմատ մարդասիրական օգնության ծավալներն աճել են 6.3%-ով։
Ստացված օգնության 51.5%-ը կազմել են մանածագործական իրերը, 15.8%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.7%-ը`սարքեր և ապարատները, 2.8%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները 2.7%-ը` պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրերը, իսկ 11.8%-ը` մնացած ապրանքները: