Քնաբերների փոխարեն` բալի հյութ
Քնաբեր դեղամիջոցներն այսուհետև կարող եք փոխարինել բալի հյութով: aroxj.am-ի փոխանցմամբ՝ այն պետք է օգտագործել առավոտյան կամ երեկոյան: Այդպիսով քնի տևողությունը միջինում կավելանա 90 րոպեով, եթե հյութն օգտագործեք 14 օր անընդմեջ: Բալի հյութն այդ գործառույթն իրականացնում է իր մեջ պարունակվող մելոտոնին հորմոնի առկայությամբ, որն օգնում է կարգավորել արթուն ժամանակահատվածի և քնի ցիկլերը:
Ըստ մասնագետների բալի հյութը քնի վերականգնման անվտանգ միջոց է: Քնաբեր դեղահաբերն ավելի նպատակահարմար են երիտասարդների օգտագործման համար, իսկ տարեցների մոտ դրանք կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ: