Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության ավելի քան 11700 հաստատված դեպք է արձանագրվել 2016 թվականի մայիսից ի վեր։ Դրանցից ավելի քան 5,7 հազարը՝ մահվան ելքով։ Այդ մասին հայտնել են Կոնգոյի առողջապահության նախարարությունից։

Մասնավորապես նշվում է, որ «ԿԴՀ-ում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է հիվանդության ընդհանուր առմամբ 11 762 հաստատված դեպք, այդ թվում՝ 5 775 մահվան ելքով, մահացությունը կազմում է 49,1%»: Էպիկենտրոնը մնում է Իտուրիի նահանգը, որին բաժին է ընկնում հաստատված դեպքերի ընդհանուր թվի 68,3%-ը։ Համաճարակն ընդգրկել է ԿԴՀ-ի ութ նահանգների 178 մունիցիպալ գոտիներից 68-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ Աֆրիկայում էբոլայի ներկայիս բռնկումից վեց ամիս անց «ձեռնարկվող միջոցների մասշտաբները զգալիորեն ընդլայնվել են, սակայն վիրուսի փոխանցումը մնում է կայուն»։

ԱՀԿ-ն Կոնգոյում վիրուսի հետագա տարածման ռիսկը գնահատում է որպես «շատ բարձր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30