Մարդու իրավունքների պաշտպանությունն ու այդ ոլորտի խթանումը Կառավարության առաջնահերթություններից են

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 23-ին հանդիպել է Լատվիայի մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու այդ ոլորտի խթանումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։

Հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ մեր երկրում պետական կառույցները մեծ ջանքեր են գործադրում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լատվիայի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Կարինա Պալկովան նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բավականին ուժեղ է, և կարևորել երկու երկրների համանուն գրասենյակների համագործակցության հետագա զարգացումը։

Սարգիս Խանդանյանը տեղեկություններ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ ՄԻՊ-ն ընտրվում է խորհրդարանի կողմից և յուրաքանչյուր տարի հաղորդում է ներկայացնում Ազգային ժողովին, ինչը չափազանց կարևոր է։

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ներկայումս խորհրդարանում քննարկվող՝ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև խոսել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30