Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 66
Հայաստանում հետաքիքիր ու անսովոր ժամանակներ են: Չնայած որպես կանոն բոլոր քաղաքական ուժերը ձգտում են իշխանության, սակայն այսօր բոլորը հրաժարվում են իշխանությունից: Միայն ոչ իշխանական ուժերը չէ, որոնք հրաժարվել են նոր կառավարությանը մաս կազմելու իշխանության առաջակից: Իշխանությունից հեռացավ նաև վերջին տարիներին իշխանության մեջ եղած ու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անբաժան ուղեկցի տպավորություն թողած «Օրինաց Երկիր» կուսակցությունը, որի նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին հայտարարեց Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին: Ինչո՞ւ են կուսակցությունները հրաժարվում իշխանությունից: Դա պատասխանատվությունից խուսափելու արտահայտությո՞ւն է, թե՞ առաջիկայում նոր իրադարձությունների սպասումով պայմանավորված՝ քաղաքական դաշտում դիրքավորվելու մարտավարություն: Այս հարցերի մասին է մեր զրույցն արդեն իրեն ընդդիմադիր հռչակած «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: