Բաժիններ՝

Անհետացած սպային գետում խեղդված տեսել են, սակայն նրան գտնել դեռեւս չի հաջողվում. ԳԱԼԱ

Վայոց ձորի մարզի զորամասերից մեկից, ավելի կոնկրետ՝ Արենիի հատվածում անհետացած սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանի գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություններ չկան, նրան փնտրում են: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տարածքում գետակ կա, ասում են՝ գնացել է էնտեղ լվացվելու ու հավանաբար ընկել է էդտեղ, բայց սա նախնական վարկած է, Արենի գյուղին հարակից գետակի մասին է խոսքը, ու շարունակում են փնտրել»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արենիի բնակիչները փոխանցել են, որ Մերուժանին գետի ջրում նկատել են, փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն չի հաջողվել, օգնության նպատակով դիմել են համապատասխան կառույցներին, որոնց ներկայացուցիչները մինչ այս պահը աշխատում են գետի տարածքում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս