«Բանդայի» գործով Քյարամ Ամոյանի մասը կանջատվի՞
«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը գտնվում է նյարդային խիստ լարված վիճակում: Նման եզրահանգման է եկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի՝ նրան բուժող բժիշկը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց նրա պաշտպան Սամվել Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընդամենը 2 օր առաջ ինքը գնացել է ՔԿՀ՝ իր պաշտպանյալին տեսակցելու, սակայն վերջինս ի վիճակի չի եղել հանդիպել և խոսել պաշտպանի հետ:
Ս.Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինքը պատրաստվում է դիմել ՔԿՀ-ի վարչակազմին, որպեսզի այդ հետազոտման արդյունքները ևս իրեն տրամադրվեն:
Փաստաբանի կարծիքով՝ Ամոյանի առողջական վիճակն առավել վատթարացել է հոր մահից հետո:
Մանրամասներն` այստեղ