Վերլուծաբաններ. «Շարմազանովի հայտարարությունով վերադառնում ենք ԽՍՀՄ». medialab.am
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունից Խորհրդային Միության հոտ է գալիս: Հանրապետականն իրեն համարում է Կոմունիստական կուսակցություն, այսինքն՝ ղեկավարող կուսակցություն: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությանը, կարծիք է հայտնում «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Որ Հայաստանում փաստացի գործում է միակուսակցական համակարգ, պնդում է վերլուծաբան, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս Հայաստանում տիրող ցավալի իրողութունը :
«Այդ համակարգը բնորոշ է հետխորհրդային բռնապետություններին, ինչպիսն Ռուսաստանն է, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի մնացած բռնապետությունները: Այս տրամաբանությունից ելնելով, պարոն Շարմազանովը ճանապարհ է ցույց տալիս, թե ինչպես պետք է իրականացվի իշխանության գալու պրոցեսը: 2014 թվականի ապրիլի 30-ի վիճակով Շարմազանովը գուցե ճիշտ է ասում, ցավոք, նրան առարկելը դժվար կլին»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: