«Նախագահականի դիմաց նստացույց անող Խուդոյանն օգտագործում է իր երեխաներին». «Ա1+»
Մարտի 17-ից Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց ընտանիքի հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանի քույրը «Ա1+» հետ զրույցում հայտարարել է, որ իր եղբայրը խեղաթյուրում է իրականությունը:
Հիշեցնենք` վերջերս «Ա1+»-ը զրուցել էր Էջմիածնի բնակիչ, նախագահականի դիմաց նստացույց անող Աշոտ Խուդոյանի հետ, ով հավաստիացնում էր, որ քույրն ու մայրը խլել են իր սեփականությունը: Խուդոյանների ընտանիքը տուն ունի Էջմիածին քաղաքի Շահումյան 27 հասցեում, որը, Աշոտ խուդոյանի խոսքերով, պապի կողմից կտակվել է իրեն և եղբայրներին. «Ոչ, իրականում մենք Աշոտին իր տարածքից չենք հանել, ինքն ունի հասանելիք տարածք: Տարածքի մի մասը պապս նվիրատվություն է արել ինձ ու մորս, իսկ մյուսը` իմ եղբայրներին, այդ թվում` նրան, սակայն Աշոտը ցանկանում է ամբողջը սեփականացնել»,- ասել է Աշոտ Խուդոյանի քույրը` Մարիետա Խուդոյանը:
Նախագահականի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանները պնդում են, որ պետական կառույցները կեղծում են իրենց սեփականության վերաբերյալ փաստաթղթերը, տիկին Մարիետան հակադարձում է. «Ես ոչ մի տեղ այդ թղթերի ետևից չեմ գնացել, թղթերը օրինական են, կեղծիք չկա: Նա ստում է, որովհետև փոքրուց եղել ա ոչ լիարժեք անձնավորություն, 3 անգամ դատվել է խուլիգանության համար»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: