«Գազպրոմը» սպառնացել է հունիսից սահմանափակել Ուկրաինային գազի մատակարարման ծավալը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ» ընկերությունը չի բացառում, որ հունիսին կսահմանափակի Ուկրաինային գազի մատակարարման ծավալը, եթե ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունից չստանա կանխավճար:
Այս մասին այսօր Վարշավայում տեղի ունեցած «ԵՄ-ՌԴ-Ուկրաինա» եռակողմ անարդյունավետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը.
«Մայիսի 16-ն այն ժամկետն է, երբ կներկայացվի հունիսի հաշիվը և հնարավորություն կտրվի մատակարարումների համար կանխավճար անել մինչև մայիսի 31-ը: Եթե չլինեն վճարումներ, ապա «Գազպրոմը» փաստացիորեն հնարավորություն կստանա սահմանափակել Ուկրաինային մատակարարվող գազի ծավալը»: