Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան

Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր բոլորդ ականատես եղաք այն ամենին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ ինչպես են գործող իշխանությունները, արտաքին պարտադրանքի ներքո, մեզ ներկայացում ալիևյան այս սահմանադրությունը։

Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքն անսակարկելի են։ Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին։

Սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր իրավունքն ու հարևանների հետ խաղաղ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեր վճռականությունն անբեկանելի են։

Ո՛չ ալիևյան սահմանադրությանը

Այո՛ անկախ Հայաստանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30