Բաժիններ՝

Արմեն Աշոտյանի արձագանքը՝ դպրոցներում կրճատումների մասին շրջանառվող լուրերի առնչությամբ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դպրոցներում համատարած կրճատումների մասին շրջանառվող տեղեկություններին:

«Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին). Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ: Եվ այսպես՝ ո՞րն է իրականությունը: 2014 թվականի պետական բյուջեով՝ ի համեմատ 2013 -ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`

մանկավարժներ՝ 2013թ.՝ 25 116 դրույք, 2014թ.է՝ 24 578 դրույք
հաշվապահներ՝ 2013թ. 1 232 դրույք,  2014թ. 1 159 դրույք
ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ՝ 2013թ. 9 983 դրույք, 2014թ. 12 747 դրույք
վարչական անձնակազմ՝ 2013թ.  3 812 դրույք, 2014թ. 2 765 դրույք
ԸՆԴԱՄԵՆԸ` 2013թ. 40 143 դրույք, 2014թ. 41 249 դրույք:

Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին: Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում»,- գրել է նա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս