Վերաֆինանսավորվել է 4313 հատ հիպոթեկային վարկ՝ 34.4 միլիարդ դրամ ծավալով
2014թ. փետրվարի 5-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4313 հատ վարկ 34.4 միլիարդ դրամ ծավալով, որից 2739 հատ վարկը 26.3 միլիարդ դրամ ծավալով Երևանում, իսկ 1574 հատը՝ 8.1 միլարդ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2782-ը 26.9 մլրդ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1531 հատը 7.5 մլրդ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով:
ԱՀԸ-ի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 2014թ. փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային) պարտատոմսերի տեղաբաշխումը: Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 4 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 924,419,680 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 741,058,200 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 8.8013%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
Ի դեպ, 2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով: