Բաժիններ՝

Սիրիայում պատերազմող բրիտանացիները սպառնացել են ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում. Daily Mail

Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում «Ալ-Քաիդային» մոտ կանգնած խմբավորումների կազմում մարտնչող բրիտանացիների խումբը սպառնացել է ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի տարածքներում:

Թերթի տվյալներով՝ ծայրահեղականները պատրաստակամություն են հայտնել իրենց երկրում (նրանք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են) հարձակումներ իրականացնել տրանսպորտային միջոցների ու ֆինանսական կենտրոնների դեմ:

Նրանք ընդգծել են, որ մտադիր են հարձակումներ իրականացնել նաև ԱՄՆ-ում, ինչը մասնավորապես վերաբերում է Սպիտակ տանը: Նշվում է, որ մինչ այս Սիրիայում պատերազմող բրիտանացիները երբեք չէին հնչեցրել արյունալի ակցիաների մասին սպառնալիքներ:

Ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն այդ սպառնալիքներին վերաբերվել են չափազանց մեծ լրջությամբ: Նշվում է, որ գրեթե երեք տարի ընթացող Սիրիական հակամարտության ընթացքում Մեծ Բրիտանիայից ավելի քան 1000 մարդ է մեկնել՝ Բաշար Ասադի զորքերի դեմ մարտերին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս