Բաժիններ՝

«Իմ հետախույզ տղային սպանել են ու առ այսօր ոչ մեկը չի ուզում պատասխան տալ». զոհվածի մայր (տեսանյութ)

«Իմ հետախույզ տղային սպանել են ու առ այսօր ոչ մեկը չի ուզում պատասխան տալ»,- 168.am-ին ասաց այսօր կառավարության շենքի առջև կրկին բողոքի դուրս եկած` բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

Նա նշեց, որ որդու մահվան գործի քննության հարցով ոչ մի նորություն չկա, Ղազարյանի մահը ներկայացվում է այնպես, իբրև թե նա զոհվել է ոչ թե բանակում, այլ հոսպիտալում: Նույնիսկ անցած տարի հեռուստահաղորդման ժամանակ ՀՀԿ-ական երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանի «բացթողումը», որ Հադրութում 9 հոգի է զոհվել (որոնցից մեկը Արթուր Ղազարյանն է), հետագայում հերքեցին, Պետրոսյանը հրաժարվեց իր խոսքերից, իսկ հրապարակված տեսանյութը համացանցից վերացվեց, բայց այդ տեսագրությունը Ի.Ղազարյանը կարողացել է կրկնօրինակել ու պահել:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս