
Ֆրանսիացիների միայն 19 տոկոսն է դեռ հավատում իր նախագահին. TNS Sofres

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը գրանցել է ռեկորդային անկում: Այս մասին հայտարարել է TNS Sofres սոցիոլոգիական, հեղինակավոր ինստիտուտը:
Վերջինս այսօր տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, ֆրանսիացիների միայն 19 տոկոսն է դեռ հավատում իր նախագահին: Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Օլանդի վարկանիշն անկում է ապրել 10 տոկոսով, իսկ վերջին մեկ ամսում՝ միանգամից 3 տոկոսով:
Ընդ որում, հարցվածների 51 տոկոսը լիակատար դժգոհություն է հայտնել Օլանդի գործողություններից: Հետազոտողները պնդում են, որ ավելի ցածր վարկանիշ ունեցել է միայն Ժակ Շիրակը, ով Ֆրանսիան ղեկավարել է 1995-2007 թվականներին:
2006 թվականին նրան աջակցել էր ֆրանսիացիենրի միայն 16 տոկոսը: Սակայն Շիրակը «նման արդյունքի» հասել է իր նախագահության 11-րդ տարում: Մինչդեռ Օլանդը Ֆրանսուա Օլանդը նախագահի պաշտոնը ստանձնել է գրեթե երկու տարի առաջ: