Սոխը՝ որպես դեղամիջոց
Հոդատապ. Մանրացրեք, խառնեք մեկ միջին սոխ, սխտորի 5 ատամիկ, հալվեի 1 տերև, մոտ 14 խորանարդ սանտիմետր զանգված ունեցող մեղվամոմի կտոր, ավելացրեք 1 ճ/գ հալած յուղ։ Խառնուրդը դրեք թույլ կրակի վրա, 1 րոպե եռալուց հետո անջատեք կրակը։ Համասեռ զանգվածը բարակ շերտով քսեք հիվանդ հատվածին, ծածկեք վուշե լաթով, ամրացրեք վիրակապով։
Կոտրվածքներ. Տրորեք 1 խնձոր` փայտե հավանգով, խառնեք 20 գ եղևնու խեժ, 50 մլ ձիթապտղի յուղ, 15 գ պղնձարջասպ։ Օգտագործելուց առաջ համասեռ զանգվածը 20-30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա` առանց եռացնելու։
Ռևմատիզմ, պոլիարտրիտ. Ցավացող հոդերի վրա դրեք սոխի քերուկ` հանեք կես ժամից, կատարեք օրը 2-3 անգամ։
- Խառնեք 200 գ կաթնաշոռ, 100 գ սոխի քերուկ, 2 ճ/գ ծովաբողկի արմատի քերուկ։ Համասեռ զանգվածը դրեք դրեք ցավոտ հոդին (ոսկորին), ծածկեք թղթով, վրայից` բամբակե շերտով, վիրակապեք, հանեք 2 ժամից։ Հիվանդ հոդը կարող է կարմրել։ Կատարեք օրը մեջ` ըստ անհրաժեշտության։
Ասթմա. Մանրացրեք 150 սոխ, 100 գ ծովաբողկի արմատ, խառնեք 50 գ մեղրի և 100 գ կարագի հետ, թրմեք 1 ժամ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Շարունակեք 2 ամիս։
- Տրորեք 100 գ սխտոր, 2 շաբաթ թրմեք 150 մլ օղու մեջ` հով տեղում, հաճախակի թափահարեք ապակյա տարան, քամեք և զտեք ոգեթուրմը։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ կաթի հետ։ Շարունակեք 1,5 ամիս։ Ոգեթուրմը պահեք մութ տեղում։
Հազ. Սոխեռածը պատրաստեք կարագով։ Խառնեք մեղրի հետ (1։1)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 5-6 անգամ։
- Մրսածություն. հազ. Խառնեք 1 միջին խնձորի և սոխի քերուկներ, 2 ճ/գ մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
- Մանրացրեք, խառնեք 10 միջին սոխ և 1 սխտոր, լցրեք 500 մլ պաստերիզացված կաթի մեջ, եփեք` մինչև հումքը փափկի, քամեք, ավելացրեք 1 թ/գ դաղձի յուղ։ Խմեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
Անգինա. Խառնեք 1 սոխի քերուկ, 4 ճ/գ մեղր, 2 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 թ/գ կիտրոնի հյութ։ Կերեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ։ Շարունակեք 4 օր։
Բրոնխիտ. Խառնեք 400-ական գրամ շաքարավազ, կարագ, աղացած սոխ (կամ քերուկ), 150 գ մեղր, 150 մլ հալվեի հյութ, 3 ժամ պահեք ջեռոցի մեջ (100-120C), լավ խառնեք։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 շաբաթից։
- 500 գ մանրացրած սոխը 3 ժամ եփեք 1 լ ջրում, թույլ կրակի վրա, քամեք, ավելացրեք 300 գ շաքար, եփեք ևս մի քանի րոպե, կես ժամ թրմեք, լուծեք 50 գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուժեղ հազի դեպքում։
- Աղացեք 2-ական միջին սոխ (կճեպով) և կիտրոն (առանց կորիզների), խառնեք 300 գ շաքարի և 500 մլ բաց գույնի գարեջրի հետ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք քառատակ թանզիֆով։ Լցրեք ապակյա տարայի մեջ, կիպ փակեք, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, գոլ վիճակում։ Շարունակեք` մինչև վերջանալը։
Վանգայի խորհուրդը. 1 լ եռացող ջրի մեջ ավելացրեք 1-ական միջին չափի լավ լվացված կարտոֆիլ, խնձոր և սոխ, եփեք թույլ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը, քամեք երկտակ թանզիֆով։ Խմեցրեք երեխաներին 1-ական թ/գ, օրը 3 անգամ, հազի դեպքում։
Լարինգիտ. 200 մլ հում կաթի մեջ լցրեք 1 ճ/գ կարագ և 1 մաքրած սոխ, եփեք մինչև եռալը, 15 րոպե թրմեք, սոխը հանեք։ Խմեք գոլ վիճակում։ Օգտակար է հազի, մրսածության դեպքում։
Հարբուխ. Մանրացրեք 2 միջին սոխ, լցրեք կիպ փակվող տարայի մեջ։ 1 ժամ հետո բացեք կափարիչը, 5-6 անգամ քթով և բերանով շնչեք տարայից բարձրացող ֆիտոնցիդները, արտաշնչեք 5-10 վայրկյան հետո։ Կատարեք 6-8 անգամ` 1 օրվա ընթացքում։
Հայմորիտ. Խառնեք 1-ական թ/գ մանրացրած սոխ, հալվեի հյութ, մեղր, Վիշնևսկու քսուք։ Խառնուրդը քսեք բամբակե խծուծի վրա և տեղադրեք քթանցքի մեջ։ 30 րոպեից հանեք։
Խորքային երակների թրոմբոզ. Խառնեք 200 գ սոխի հյութ (ցանկալի է` սպիտակ սոխուկից) և 300 գ մեղր, 3 օր թրմեք սենյակային պայմաններում և 10 օր` սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 2 ամիս, կրկնեք 3-4 ամիս հետո։ Թեթևացնում է վիճակը, ունի կանխարգելիչ ազդեցություն։
Գլաուկոմա. Յուրաքանչյուր աչքի մեջ կաթեցրեք 1-2 կաթիլ սոխի թարմ հյութի և մեղրի լուծույթ (1։1), օրը 2-3 անգամ։ Ցավի զգացումը կարճատև է։
Թարախային բորբոքումներ. Խառնեք 1 թ/գ սագի յուղ և 1 ճ/գ սոխի քերուկ։ Հալեցրեք գառան դմակը, 1 ճ/գ հումքի մեջ լուծեք 3 թ/գ խոշոր աղ։ Միացրեք երկու լուծույթները, քսեք վերքին, ծածկեք վուշե (բամբակե) լաթով, վիրակապեք։ Երբ թարախի պալարը բացվի, հնարավոր է, որ առաջանա ուժեղ ցավ։
- Խառնեք 1-ական ճ/գ սոխի քերուկ և գառան (խոզի) ճարպ, կես թ/գ խոշոր աղ։
Քրտնագեղձերի թարախային բորբոքում. Սոխը եփեք ջեռոցում, կիսեք 2 մասի, տաք վիճակում դրեք վերքի վրա։ Բացված պալարի վրա դրեք ջղախոտի թարմ, մաքուր լվացած տերև։ Մաքրված վերքը մշակեք ստրեպտոցիդով։
Մաստիտ. Չորս մասերի բաժանած սոխերը մի քանի րոպեով ընկղմեք եռացող ջրի մեջ, հանեք, երբ գոլանա (40-50C), սոխը դրեք կրծքի վրա, վիրակապեք լայն բինտով և տաք շալով։ Կատարեք օրը 5-6 անգամ, օգտագործեք թարմ հումք։
Հետաքրքիր է իմանալ։ Վերջերս հայտնաբերվել է սոխի ևս մեկ շատ կարևոր հատկություն. Սոխը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։
Խցան ականջում. Կտրեք սոխի գագաթը, հեռացրեք միջուկի 1 քառորդը, առաջացած փոսի մեջ լցրեք 1 թ/գ չամանի սերմ, ծածկեք սոխի կտրված գագաթով, եփեք ջեռոցում։ Արտազատված հյութը լցրեք ականջի մեջ` 1-3 կաթիլ։
Աղմուկ ականջներում. Սոխը եփեք ջեռոցում, մզեք հյութը և կաթեցրեք 1-2 կաթիլ յուրաքանչյուր ականջի մեջ` գոլ վիճակում։ Կատարեք օրը 1-2 անգամ` մինչև ստանաք դրական արդյունք։ Կերեք օրը 1 քառորդ կիտրոն` կեղևի հետ։
Կարելի է օգտագործել նուշի յուղ. Կաթեցրեք 2-3 կաթիլ, անմիջապես ծածկեք բամբակե խծուծով, հանեք 15 րոպեից։
Ցիստիտ. 100 գ սոխն աղացեք, լցրեք 300 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք 10-15 օր։ Հնարավոր է` առաջանան սուր ցավեր։
- 5 գ ուրցի խոտը 30 րոպե թրմեք 70 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
- 50 գ գազարի տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Ծոծրակի նևրալգիա. Մանրացրեք, խառնեք 1-ական միջին մաքրած սոխ, կարտոֆիլ և թթու վարունգ, 4 ժամ թրմեք 500 մլ խաղողի քացախի մեջ, քամեք։ Դրեք թրջոց ծոծրակի և ճակատի վրա` առավոտյան և երեկոյան, հանեք 1 ժամից։ Անհրաժեշտության դեպքում քացախը խառնեք ջրի հետ (1։1, 1։2 կամ այլ հարաբերությամբ)։
Միգրեն. Դրեք թրջոց ճակատի վրա` սոխի քերուկով։
Քարեր միզապարկում, փորկապություն. 200 գ սոխ մանրացրեք, 14 օր թրմեք 500 մլ սպիտակ գինու մեջ, մութ տեղում, քամեք, զտեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։ Խմեք 21 օր, կրկնեք 10-15 օրից։
Այրոցք. Խառնեք սոխի քերուկ և շաքարավազ (1։1), թրմեք, մինչև շաքարը լուծվի։ Կերեք 1-ական ճ/գ` ուտելուց կես ժամ առաջ կամ 2 ժամ հետո։
Սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, անեմիա, շաքարային դիաբետ. Կերեք 50-100 գ շոգեխաշած կամ եփած, խորոված սոխ` օրը 1-2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 15-20 օր, կրկնեք 10 օրից։
Զգուշացում. Հում սոխը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, երիկամների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում։
Շաքարային դիաբետ. Խառնեք սոխի, ընկույզի միջնապատերի, արծաթախոտի (տե՛ս, Ջ. Սահակյան, «Արծաթախոտն ամրապնդում է փոխադարձ սերը», «168 Ժամ», 03.04.2013թ.) 10 տոկոսանոց ոգեթուրմերը (15։6։4)։ Խմեք 1-ական թ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սրտի աշխատանքը կարգավորող. Կերեք 1-ական ճ/գ սոխի քերուկ և մեղրի խառնուրդ (1։1), օրը 3-4 անգամ, ուտելուց 2 ժամ հետո (առանց ջրի կամ այլ հեղուկի)։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 2 ամիս անց` տարին 3-4 անգամ։
Գեղարարություն
Մազաթափություն. Խառնեք 3 ճ/գ սոխի հյութ, 2-ական ճ/գ մեղր և եղեսնակի յուղ։ Լուծույթը քսեք մազարմատներին, հետո` մազերին, մեկ ժամից լվացեք։
Մազերի խնամք` ժամանակավոր մազաթափություն. Նկատվում է հորմոնալ խանգարումների, սթրեսի, նարկոզի, C, B5, B6, PP վիտամինների, մագնիումի, ցինկի, երկաթի սակավության հետևանքով։
Սոխով պատրաստված դիմակներն ամրացնում են մազարմատները. Խառնեք 1-ական ճ/գ բուսայուղ, սոխի հյութ, 1 ձվի դեղնուց։ Համասեռ զանգվածը ներմերսեք մազարմատներին, գլուխը ծածկեք սրբիչով, պահեք 30 րոպե, լվացեք, ցայեք քացախաթթվով, (1 ճ/գ խնձորի քացախ, 1 լ ջուր), որի մեջ կարելի է ավելացնել մի քանի կաթիլ օծանելիք։ Կատարեք շաբաթը 2 անգամ, շարունակեք 3 ամիս։
Ճաքեր կրունկներին. Խառնեք մեղր և սոխի հյութ (1։1), դրեք թրջոց։
Պեպեններ. Խառնեք 1-ական թ/գ սոխի և վարունգի հյութեր, լուծեք 200 մլ սառը ջրի մեջ, շփեք մաշկն առավոտյան և երեկոյան։
Բուժում է սոխի կճեպը
Շագանակագեղձի բորբոքում. 20 գ սոխի կճեպը 5 րոպե եփեք թույլ կրակի վրա` 700 մլ եռջրում։ Թրմեք 1 ժամ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։
- Խորովեք կամ խաշեք 1 միջին սոխ, կերեք երեկոյան։
Ջղակծկում. Մանրացրեք սոխի կճեպը, 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում, քնելուց առաջ։ Շարունակեք` ըստ անհրաժեշտության։
Մազերի փայլ. Խառնեք հավասար քանակությամբ կեչու կեղև և սոխի կճեպ, 1 բաժակ հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 1 ժամ եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 40 րոպե։ Քսեք գլխամաշկին։ Հագեք պոլիէթիլենային գլխարկ, փաթաթեք տաք շալով։ Պահեք 1-2 ժամ։ Լվացեք գլուխը տաք ջրով, առանց օճառի։
Հարբուխ. 1 սոխի կճեպը լցրեք թավայի մեջ, դրեք թույլ կրակի վրա, երբ զգաք ծխի բուրմունքը` անմիջապես ջուր լցրեք թավայի մեջ, ծածկեք գլուխը սրբիչով, կրակը հասցրեք մինիմալի, շնչեք գոլորշին։ Կատարեք օրը 3 անգամ։
Չիբան. Մանրացրեք եփած սոխի կճեպը, խառնեք ջղախոտի (եզնալեզու) աղացած տերևի, մեղրի (1։1։2) և ալյուրի հետ, մինչև ստացվի համասեռ զանգված։ Պատրաստեք լոշիկ, ամրացրեք վերքի վրա, պահեք 5-10 ժամ։
Դաշտանի ուշացում. Մանրացրեք, խառնեք 8 միջին սոխից ստացված կճեպը և 2 թ/գ համեմունքային մեխակ, 10 րոպե եփեք 500 մլ եռջրում` փակ տարայի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Դաշտան առաջացնող. 2 կգ սոխից ստացված կճեպը եփեք թույլ կրակի վրա, 3 լ ջրի մեջ` մինչև ջուրը ստանա մուգ կարմիր երանգ։ Անջատեք կրակը, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից և ընթրիքից կես ժամ առաջ։ Շարունակեք 8-10 օր։
Թութք. Եփեք կես կգ սոխից ստացված կճեպը, թրմեք 1 ժամ, եփուկը լցրեք թասի մեջ, կատարեք վերքի լոգանք` օրը 2-3 անգամ, կես ժամ տևողությամբ։ Շարունակեք 1 շաբաթ։
Ավիտամինոզ. Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ սոխի կճեպ, 1-ական ճ/գ մասուրի մաքրած պտուղ, եղինջի տերև, լցրեք 300 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 3 ժամ թրմեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 շաբաթ, կրկնեք 1,5 ամսից։
Հազ. 200 գ սոխից ստացված կճեպը մանրացրեք, եփեք 1 լ ջրի մեջ` փակ կափարիչով տարայում, մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
Օնկոլոգիական հիվանդություններ. 100 գ սոխը լվացեք, մանրացրեք` առանց կճեպը հեռացնելու, 30 րոպե տապակեք 4 ճ/գ բուսայուղի մեջ։ Սոխեռածի վրա լցրեք 500 մլ ջուր, մեկական միջին գազար և սխտոր (մաքրած), կես բազուկ, 2 կարտոֆիլի կլեպ (բոլորը` մանրացրած), եփեք` մինչև հումքը փափկի, քամեք։ Խմեք այդ չափաբաժինն օրվա ընթացքում, հնարավորինս երկար ժամանակ։ Բանջարեղենային արգանակը հարուստ է օգտակար նյութերով, կանխարգելում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը, նպաստում է ոսկորների աճին։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: