Սոչիում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ժամ առաջ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող 87 պետություն ներկայացնող մարզիկների համար «ստեղծված են բոլոր պայմանները»:
Նա դժգոհություն հայտնեց, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:
Փետրվարի 6-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Օրերս քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ոստիկանությունից ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշված է, որ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ «Սերժի պապան ա եկել» պաստառի և ոստիկանությանը չարամտորեն չենթարկվելու համար» հրավիրվում է ոստիկանություն։
Օդի ջերմաստիճանը 8-11-ը ընկած ժամանակահատվածում կբարձրանա 4-6 աստիճանով:
Ղարաբաղյան կլանը շատ կոնկրետ երևույթ է, հրոսակախումբ է, բանդա` մի 10-15 հոգանոց, որը Հայաստանում օգտվել է Ղարաբաղի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքից և զավթել իշխանությունը, զբաղվել կողոպուտով: Այդ կլանը, փաստորեն, 15 տարի կառավարում է Հայաստանը` ամենախայտառակ ձևով հարստահարելով երկիրը:
«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի ազգային գիտական հիմնադրամի (National Science Foundation, NSF) Science and Engineering Indicators հետազոտությունում:
Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:
ԱՄՆ-ի ցամաքայինզորքերի շտաբի պետ Ռայմոնդ Օդիերնոն փետրվարի 5-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները:
Փոխվարչապետի խոսքերով՝ հակառակուսական տրամադրությամբ մի շարք արևմտյան լրագրողներ միտումնավոր փորձում են խափանել Սոիչիի մեծ նորամուտը:
Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ժամանակով 20.14-ին (խորհրդանշելով 2014 թվականը) նախանշված Սոչի-2014 Օլիմպիադայի հիմնը կատարելու է օպերային արվեստի գերաստղ, երգչուհի Աննա Նետրեբկոն:
«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»:
Հացադուլավորները բողոքում են բանտի աշխատակիցների կողմից իրենց հանդեպ կոշտ վերաբերմունքի դեմ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ազարովը վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման ձգձգումը և առավել ևս խորացումը կհանգեցնեն տնտեսական լուրջ կորուստների և կապակայունացնեն սոցիալական ոլորտը:
Խոսքը գնում է Իզմիրի նահանգից ընտրված պատգամավոր Իլհան Իշբիլիենի մասին:
Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունում:
Արարատի եւ Արմավիրի մարզերում բարձացվել էր մշակաբույսերի հիվանդությունների` հատկապես «կարտոֆիլի եւ լոլիկի ցեց» կոչվող վնասատուի եւ խաղողի վազի «ֆիլոքսերիա» հիվանդության տարածման եւ դրանց դեմ պայքարի խնդիրը:
«Մեր տղան՝ 19-ամյա Աշոտը, հունվարի 31-ին տեղափոխվել է Վանաձորի զորամաս, երբ տեղեկություններ ստացանք, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և գտնվում է զորամասի բուժկետում: Նրան իրավունք չունեին զորակոչել բանակ, քանի որ մեր տղան մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունի՝ կապված թոքերի, ստամոքսի և նյարդերի հետ, և ժամանակին պառկել է Աբովյանում գործող «թոքախտի» հիվանդանոցում: Այդ բոլոր թղթերը մենք ներկայացրել ենք զինկոմիսարիատին, սակայն թղթերը վերադարձրել են մեզ՝ ասելով, թե «պլան ենք գերակատարում»:
2014 թվականի փետրվարի 6-ին և փետրվարի 7-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ:
Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Վիրցը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը մեծապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10 -ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընդհանուր առմամբ, պաշարված Հոմսում շարունակում է մնալ մոտ 2500 խաղաղ բնակիչ:
64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով:
Պուտինն ընդգծել է, որ օլիմպիական խաղերի ժամանակ իրենք երկրպագելու են նաև թուրք մարզիկներին: