Տեղի է ունեցել «Իմ հզոր համայնք» կուսակցության համագումարը

Օգոստոսի 22-ին Արարատ քաղաքում տեղի է ունեցել «Իմ հզոր համայնք» կուսակցության հերթական համագումարը:

Համագումարի ընթացքում փոփոխություններ են կատարվել կուսակցության կանոնադրությունում, հաստատվել են կուսակցության և կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի 2021-2026 թվականների գործունեության հաշվետվությունները, ձևավորվել են նոր վարչություն և վերահսկիչ հանձնաժողով, ինչպես նաև ընտրվել է կուսակցության վարչության նոր նախագահ: Կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սարգիս Ղազարյանը:

Մոտ օրերս «Իմ հզոր համայնք» կուսակցության փոփոխությունները կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31