Բաժիններ՝

Դամասկոսն այսօր նավթի հետախուզման պայմանագիր կստորագրի ռուսական ընկերության հետ. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նավթարդյունաբերության նախարարություն այսօր Դամասկոսում «Սոյուզնեֆտեգազ» ընկերության հետ շելֆի հետախուզման մասին պայմանագիր է ստորագրելու՝ իր տարածքային ջրերում նավթ և գազ որոնելու համար:

Այս մասին գործակալությանը հայտնում է Դամասկոսում նրա աղբյուրը: Իրավիճակին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հաստատել է, որ այսօր Դամասկոս է ժամանելու «Սոյուզնեֆտեգազի» ղեկավարությունը՝ պայմանագիր ստորագրելու համար: Սակայն երկրորդ աղբյուրը չի հայտնել, թե որտեղ և երբ տեղի կունենա դա:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը նոյեմբերի 20-ին, վկայակոչելով երկրի նավթարդյունաբերության նախարար Սուլեյման Ալ-Աբբասին, հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը հավանության է արժանացրել նախարարության և «Սոյուզնեֆտեգազի» միջև բանակցությունների արդյունքները և մոտ ժամանակներս պայմանագիր է ստորագրվելու նավթի հետախուզման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031