ԵՄ-ն Էրդողանին կոչ է արել չմիջամտել ոստիկանության գործողություններին

The Telegraph-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը զգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ դադարեցնելու համար բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննություն անցկացնելու հարցում սեփական միջամտությունը:

ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել է, որ Էրդողանն ուղղակիորեն խախտում է ԵՄ-ի նորմերը, որոնք երաշխավորում են դատական համակարգի անկախություն, ինչը հանդիսանում է առանցքային պայման՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար.

«Վերջին իրադարձությունները, այդ թվում նաև ոստիկանության բարձրաստիճան անձանց պաշտոնանկ անելը և տարվող հետաքննության մասին իշխանություններին իրազեկելու մասին ոստիկանությանը տրված հրահանգը հարուցում են լուրջ մտահոգություն՝ կապված հետաքննության անկախության, արդյունավետության ու անկողմնակալության և իշխանական տարբեր ճյուղերի տարանջատման սկզբունքի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031