ԱՄՆ պետդեպարտամենտը Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլիին կալանքի տակ առնելու հետ: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված է.

«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում՝ կապված Ընտրությունների մոնիթորինգային ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի նախագահ Անար Մամեդլիին կալանավորելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում իրավական գործընթացի ընթացքում անհապաղ ազատ արձակել նրան:

Մենք բարձրացրել և բարձրացնելու ենք այդ հարցը Ադրբեջանի կառավարության բարձաստիճան պաշտոնյաների առջև: Մենք շարունակում ենք ակնդետ հետևել կենտրոնի գործունեության հետաքննմանը:

Մենք նաև ուշադիր հետևում ենք Ադրբեջանի խորհրդարանի կողմից օրենսդրությունում կատարվող սահմանափակիչ ուղղումներին, որոնք ուղղված են հասարակական կազմակերպությունների դեմ: Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անելը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031