Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցողների 97%-ը չի հավանում Թրամփին

Թուրքիայում հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «MetroPOLL» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը. հուլիս 2026» սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը, բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ և նշել է, որ չի հավանում նրան։

Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփին հավանողների թիվը կազմել է ընդամենը 7․6%։ Հարցվածների 4․4%-ը նշել է, որ անտարբեր է, իսկ 2%-ը հայտնել է, որ չի ճանաչում ԱՄՆ նախագահին։ 2026-ի ապրիլի համեմատ հուլիսին Թրամփի նկատմամբ դրական վերաբերմունքը փոքր-ինչ աճել է։ Ապրիլին նրան հավանում էր հարցվածների 6․1%-ը, իսկ չէր հավանում՝ 89․6%-ը։

Թրամփին ամենաշատը չեն հավանում ընդդիմադիր կուսակցությունների համակիրները։ Մասնավորապես, «İYİ» (Լավ) կուսակցության ընտրողների շրջանում չհավանողների ցուցանիշը կազմում է 97%։ Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ընտրողների շրջանում այդ ցուցանիշը 96.6% է, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ընտրողների շրջանում՝ 89.3%։

Իշխող դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողները Թրամփին ամենաշատ հավանող խումբն են. նրանց 16.7%-ը դրական է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) համակիրների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 10.2%։

Նշենք, որ սոցհարցումն իրականացվել է 2026-ի հուլիսի 18-ից 23-ը՝ համակարգչային- հեռախոսային հարցման (CATI) միջոցով։ Թուրքիայի 28 նահանգներում հարցմանը մասնակցել է 1236 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31