
Աբդուլլահ Գյուլն ու Իսմեթ Յըլմազը հանդիպել են Զաքիր Հասանովի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երկօրյա այցով Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ Անկարայում անցկացրել է մի շարք պաշտոնական հանդիպումներ: Թուրքիայի ՊՆ-ում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազի ու Զաքիր Հասանովի հանդիպումը:
Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ու ռազմա-տեխնիկական ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Երեկ Հասանովին ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հանդիպման ժամանակ նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների ու ռազմական ոլորտում համագործակցության մասին:
Նշվում է, որ Աբդուլլահ Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ հետագայում էլ ավելի մեծ զարգացում են ապրելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները: