Մոսկվան պահանջում է պայքարել Վրաստանում ծավալվող «ռուսաֆոբիայի» դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանի կառավարության հայտարարություններին ռուսաֆոբիայի մասին և կոչ է արել հետաքննել «հակառուսական դրսևորումները»։

Զախարովայի խոսքով՝ 2023 թվականից ի վեր Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը մեկուկես անգամ աճել է՝ հասնելով 1.6 միլիոն մարդու և շարունակում է աճել։

«Այսօր Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է։ Վերջերս նաև Վրաստանում տեղի են ունեցել լուրջ միջադեպեր, որոնց մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիներ. նրանք, բնականաբար, պահանջում են վրացական իշխանություններից հատուկ ուշադրություն և համապատասխան գործողություններ։

Մենք հույս ունենք, որ Թբիլիսին կձեռնարկի համապարփակ միջոցներ ռուսաֆոբիան կանխելու և Վրաստանում գտնվող բոլոր ռուս քաղաքացիների անվտանգությունը լիովին ապահովելու համար։ Հակառուսական դրսևորումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31