Բաժիններ՝

ՌԴ-ում առևանգել են հային ու բարեկամներից 50 հազ․ դոլար պահանջել

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի իրավապահներն ազատել են Հայաստանի քաղաքացուն, ում ավելի քան մեկ ամիս բռնի ուժով պահել են քաղաքի տներից մեկի նկուղում։ Առևանգողները նրան ազատ արձակելու դիմաց բարեկամներից պահանջել են 50 հազ․ ԱՄՆ դոլար։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, հայաստանցին մոտ մեկ շաբաթ առաջ զանգել է ոստիկանություն և արագ ու շշուկով հաղորդել, որ իրեն առևանգել են ու նշել հասցե, որտեղ իրեն պահում են։

Ոստիկանները ժամանել են նշված հասցեով և նկուղում գտել տղամարդուն։ Տանն է եղել նաև տան տերը։

Տղամարդը պատմել է, որ նշված տան հասցեն իմացել է՝ պատահաբար լսելով առևանգողների խոսակցությունները, իսկ հեռախոսը նրան տվել էին, որ զանգի հորն ու ասի, թե որքան գումար են պահանջում իրեն ազատ արձակելու դիմաց։

Պարզվել է, որ առևանգվածը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով նախկինում դատապարտված է եղել ՌԴ֊ում։ Նրան առևանգողներից մեկը եղել է բանտախցի իր «ընկերներից» մեկը։

Բանտից ազատվելուց հետո հայաստանցին հյուր է գնացել այդ «ընկերոջը», որտեղ էլ իրեն առևանգել են և տարել Ուկրաինա։

Հայաստանցին պատմել է, որ իր նկատմամբ այդ մեկ ամսում դաժան են վարվել, բռնության են ենթարկել, ուտելիք գրեթե չեն տվել։ Նրան հեռախոս են հանձնել ու պարտադրել, որ զանգի Հայաստան և իր բարեկամներից պահանջի՝ 50 հազ․ ԱՄՆ դոլար ուղարկել իրեն բաց թողնելու դիմաց։

Այդ ընթացքում նրա հայրը առևանգողներկին Western Union միջոցով հասցրել է փոխանցել 16 հազ․ ԱՄՆ դոլար։

Այս ամենի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Առևանգողներից մեկը ձերբակալված է և գտնվում է կալանքի տակ։ Իսկ մյուս երկու առևանգողներին ոստիկանությունը փնտրում է։

Հայաստանցին այս պահին գտնվում է հիվանդանոցում։

Ըստ tesadasht.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս