ՄԱԿ ԱԽ-ը որոշել է Հարավային Սուդանում գործող խաղաղապահների քանակը հասցնել 12.500-ի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ ընդունել է Հարավային Սուդան վերաբերյալ բանաձև, որը նախատեսում է միջցեղային բախումների կենտրոնում հայտնված այդ երկրում գործող խաղաղապահների քանակը 7000-ից հասցնել մինչ 12.500-ի՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:
Հարավային Սուդանում խաղաղապահ կոնտինգենտի մեծացման նախաձեռնությամբ երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա խոստովանել է, որ Հարավային Սուդանում գործող խաղաղապահներին ուժեղացնելը կպահանջի ժամանակ, սակայն սկզբի համար անհրաժեշտ է Հարավային Սուդան ուղարկել առնվազն 5 գումարտակ, ոստիկաններ, մարտական ուղղաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ: