Բաժիններ՝

Եգիպտոսում կալանավորել են նախկին վարչապետին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը կալանավորել է երկրի նախկին վարչապետ Հեշամ Քանդիլին: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ-ը: Քանդիլը Եգիպտոսի կառավարությունը գլխավորել է Մոհամմեդ Մուրսիի նախագահության ժամանակ:

Նշվում է, որ նախկին վարչապետին ձերբակալել են անապատում՝ Սուդան փախչելու փորձ կատարելիս: ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալման ժամանակ նա գտնվել է մաքսանենգների ընկերակցությամբ: Դատարանը այս տարվա ապրիլին (երբ նա դեռ գլխավորում էր կառավարությունը) Հեշամ Քանդիլին դատապարտել էր մեկամյա ազատազրկման:

Քանդիլը մեղադրվում էր  Tanta Flax and Oil ընկերության ազգայնացման մասին դատարանի որոշումը չկատարելու մեջ: Այդ ընկերությունը շուկայականից ցածր գնով սեփականաշնորհվել էր դեռևս 2005 թվականին՝ Հոսնի Մունբարաքի նախագահության ժամանակ:

Հուլիսի 2-ին Քանդիլը տանուլ տվեց իրեն ազատազրկման դատապարտելու մասին դատական որոշման բողոքարկումը և հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ սեպտեմբերին նրա դատավճիռը հաստատեց նաև հաջորդ ատյանը: Jerusalem Post-ը հայտնել է, որ Քանդիլը մինչ այժմ կարող էր թաքնվել Գիզայում՝ իր բնակարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031