Բաժիններ՝

Ուկրաինայում նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել մինչև 2014 թվականի աշուն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Սահմանադրական ասամբլեայի ղեկավար, երկրի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ իրենք գրեթե ավարտել են Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու ամբողջական հայեցակարգի տեքստի վրա տարվող աշխատանքները:

Մնացել է փաստաթուղթը հաստատել 2014 թվականի հունվարի կեսին կայանալիք ասամբլեայի հերթական նիստում և մինչև մարտ սպասել Վենետիկյան հանձնաժողովի գնահատականներին: Այնուհետ, այն պետք է ուղարկվի նախագահի դիտարկմանը, ով նախագիծը կգրանցի Գերագույն ռադայում:

Այս ամենին կարող է խոչընդոտել ուկրաինական ընդդիմությունը, որն առաջարկում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, երբ երկիրը նախագահական-խորհրդարանական հանրապետություն էր:

Կրավչուկը հայտարարել է, որ հայեցակարգի վերջնական տարբերակը պետք է հաստատվեր դեռևս դեկտեմբերի 6-ին, սակայն դա ձգձվեց «Եվրամայդանի» պատճառով: Նա ընդգծել է, որ հունվարին իրենք հայեցակարգը կուղարկեն նախագահին, ով կարող է համաձայնվել իրենց հետ, սակայն կարող է նաև ուղղումներ կատարել դրանում և հետո նոր այն ուղարկել Գերագույն ռադա:

Կանխատեսվում է, որ Ուկրաինայի նոր Սահմանադրությունը կընդունվի մինչև 2014 թվականի աշունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031