
Քրեական հեղինակության գործով պաշտպանը դատի է տվել դատախազին

Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը դիմել է դատարան՝ վիճարկելով դատախազի անգործությունը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է պաշտպանը:
Ս.Ջաղինյանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ծավալուն բողոք է ներկայացրել գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մարուխյանին՝ վերլուծելով մեղադրանքը, դրանից բխող զարգացումները:
Սակայն վերջինս ընդամենը երկու տող է գրել.
«… քրեական գործի նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են` Մ.Ծերունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան»: Ընդ որում, ըստ պաշտպանի` դատախազը խախտել է օրենքով ամրագրված ժամկետները. պաշտպան Ջաղինյանի բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել է 25.11.2013թ., սակայն այն գրասենյակ է հանձնվել միայն 02.12.2013թ., իսկ փոստին է հանձնվել է դեկտեմբերի 6-ին, արդյունքում փաստաբանն իր բողոքի վերաբերյալ դատախազի որոշումը ստացել է միայն դեկտեմբերի 8-ին:
«Շատ դժվար են աշխատում դատախազությունում»,- նշել է Ս.Ջաղինյանը՝ հավելելով՝ «ոնց որ մեղադրանքն առաջադրել են, այդպես էլ հսկողությունն իրականացնում են»:
Մանրամասները այստեղ`