Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Դիլիջանում տեղի ունեցած կրակոցներից. «տեղական հեղինակություն» Նավոն և գյուղապետի որդին մահացել են

Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն:

Այս մասին հայտնեցնում են NEWS.am-ի աղբյուրները:

Կայքի տեղեկություններով՝ Նավասարդ Աբգարյանը մահացել է վիրահատությունից հետո, նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ կային: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նաեւ վիճաբանությանը մասնակցած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդին՝ Արտավազդ Թամրազյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ գործը կվերաորակավորվի, մասնավորապես՝ 34-րդ հոդվածը կհանվի: Առայժմ ձերբակալվածներ չկան:

 

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս