Բաժիններ՝

Ուրուգվայի նախագահը ստորագրել է մարիխուանայի օրինականացման մասին օրենքը

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ստորագրել է մարիխուանայի օրինականացման մասին օրենքը, որը դեկտեմբերի 11-ին հավանության էր արժանացրել խորհրդարանի վերին պալատը:

Դրանով իսկ Ուրուգվայը դարձավ աշխարհի առաջին երկիրը, ով օրինականացրեց մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը: Նոր օրենքով, մարիխուանայից օգտվող բոլոր անձինք պետք է ենթարկվեն հաշվառման:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանական The Economist պարբերականն առաջին անգամ որոշել էր հայտարարել «Տարվա երկրի» մասին: Պարբերականի ընտրությունը կանգ էր առել Ուրուգվայի վրա՝ կապված նրա հետ, որ Ուրուգվայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները, ինչպես նաև մարիխուանայի արտադրությունը, վաճառքն ու սպառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031