Սաակաշվիլին Վերին Լարսում ստեղծված իրավիճակը գնահատել է «դարի ողբերգություն»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ ցամաքային անցակետում՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակն անվանել է «պետականությանը սպառնացող աղետալի սպառնալիք»։

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ քաղաքական գործիչը վրդովմունք է հայտնել ոչ միայն ռուս քաղաքացիների մուտքի, այլև իշխանությունների և ընդդիմության արձագանքի կապակցությամբ։

«Մեր աչքի առջև ծավալվում է դարի ողբերգությունը՝ ռուսների զանգվածային միգրացիան դեպի Վրաստան։ Մենք այս մասշտաբի աղետ չենք տեսել Շահ Աբբասի ժամանակներից ի վեր, որը վտարեց Քարթլ-Կախեթցիներին՝ Վրաստանը վրացիներից մաքրելու համար», — գրել է քաղաքական գործիչը։

Սաակաշվիլիի պնդմամբ` իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և Կրեմլը գործում են խիստ համակարգված ձևով. նախ` իշխանությունները սկսեցին «հիստերիկորեն կրկնել ռուսաֆոբիայի անընդունելիությունը», որին հաջորդեց ռուսների հոսքը, որոնք, ըստ քաղաքական գործչի, պլանավորում են մշտապես մնալ Վարստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31