Բաժիններ՝

«Չի կարող լինել ներողամտություն այն սրիկաների հանդեպ, ովքեր հեռացել են երկրից և արտասահմանից հաչում են». Մեդվեդև

«Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանից հեռացած այն քաղաքացիները, որոնք հանդես են գալիս երկրի դեմ և նրան պատերազմում պարտություն են ցանկանում, ներման արժանի չեն։ Այդ մասին նա ասել է կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը։

«Խոսելով դավաճանների, ազգադավների մասին, որոնք, ինչպես ուտիճներ, ցրվել են խաղաղ անկյուններով մեկ և, այնտեղ աքսորում գոյատևելով, դատապարտված լինելով տխրության ու, շատ դեպքերում, բարեկեցիկ կյանքի կորստին, խղճուկ հաչում են մեր երկրի վրա՝ նրան պատերազմում պարտություն ցանկանալով։ Միայն մտածեք՝ նրանց երկիրը պատերազմում է, զինվորներ և խաղաղ բնակիչներ են զոհվում, իսկ նրանք իրենց երկրին մահ են ցանկանում։ Նման սրիկաների համար ներում չկա և լինել չի կարող», — հայտարարել է Մեդվեդևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31