Բաժիններ՝

Անցնող տարում գրանցվել են էական դրական տեղաշարժեր. գյուղատնտեսության նախարար

2013թ-ին գյուղատնտեսությունում տնտեսվարողների ջանքերի և վարվող պետական քաղաքականության արդյունքում գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Այսօր, ամփոփելով տարվա արդյունքները, նման գնահատական տվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Դեռևս շատ խնդիրներ ունենք՝ սերմնաբուծության ծրագիր, պետական ծրագրերի շարունակականության ապահովում, բերքատվության բարձրացման, մթերումների ծավալների ավելացման, մթերող ընկերությունների հետ պայմանագրերի կնքման հարցեր և այլն»,- ասաց Ս.Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ոլորտի տնտեսվարման խնդիրը, ձևերի կատարելագործման հարցը օրակարգում է, արդեն հանրապետությունում հաջողութամբ գործում են 67 կոոպերատիվներ, որոնք գոհ են արդյունքներից, որովհետև անհամեմատ ավելացել են եկամուտները:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ում պարենային ապահովվածության մակարդակը 60% է, ձգտելու են հասնել 80%-ի. «Սննդամթերքի անվտանգության խնդիրը կարևորվում է, այստեղ լուրջ խնդիրներ ունենք, հատկապես փոքր տնտեսությոնները, որ կաթնամթերք ու սննդամթերք են արտադրում, լուրջ խնդիր ունեն»:

Ըստ Ս.Կարապետյանի՝ սպանդանոցների հետ կապված խնդիրը նույնպես օրակարգում է, հաջորդ տարի շահագործման կհանձնվի 5 սպանդանոց: Նրա խոսքով՝ արտահանման խնդիրները առաջնային են. «Որքան արտահանումն ավելանա, արտադրությունը կավելանա»:

Նախարարը նշեց կլիմայական անբարենպաստ եղանակներից տնտեսությունների պաշտպանության մասին, այդ նպատակով ապահովագրական համակարգ է ներդրվում, սկսել են աշխատել ապահովագրական ընկերությունների հետ հաջորդ տարի, առաջնահերթ հնարավոր է ապահովագրեն անասնապահությունը կամ գյուղտեխնիկան:

«Գյուղմթերքի արտահանումն ավելացել է 36%-ով: Այսօր եթե գյուղացին հողը մշակում է անպայման եկամուտ ստանում է»,- ասաց նախարարը՝ խոստանալով հետագա աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս