
Վրաստանը նոտա է հղել Ուկրաինային

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված նրա հետ, որ Ուկրաինան Վրաստանի մի շարք քաղաքացիների արգելել է մուտք գործել երկիր՝ նրանց ճանաչելով որպես անցանկալի անձ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան:
Դիվանագետն ընդգծել է, որ սպասում է պաշտոնական պատասխանի: Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Օլեգ Ցարևն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմվել է անցանկալի անձանց ցուցակ, որոնց արգելվել է մուտք գործել երկիր: Այդ ցուցակում էր ընդգրկվել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: