Բաժիններ՝

Ծովն ու վարիկոզ հիվանդությունը

Վերջին տարիներին վարիկոզ հիվանդությունը բավականին երիտասարդացել է. այն հանդիպում է երիտասարդ աղջիկների շրջանում: Ունենալով անտեսանելի ախտանիշներ նախնական փուլում, հիվանդությունը կարող է գաղտնի մնալ և միայն ոտքերի ցավերը կարող են հուշել խնդրի առկայության մասին:

Առաջին փուլում վարիկոզ հիվանդության ախտանիշները կարող են լինել կոսմետիկ`առանց ֆիզիկական ցավային ախտանիշների: Ժամանակի ընթացքում առաջանում են ստորին վերջույթների ցավերը և հիվանդությունը սկսում է զարգանալ:

Կա կարծիք, որ վարիկոզ հիվանդության դեպքում ծովում լողալն ուղղակի անհրաժեշտություն է: Ճառագայթաբան Ադրինա Թորգոմյանը ներկայացնում է, թե ինչ պետք է իմանալ, եթե գնում եք հանգստի և ունեք վարիկոզ  հիվանդություն:

Կարդացեք նաև

Ծով գնալու ամենահարմար տրանսպորտային միջոցը, եթե ունեք վարիկոզ:

Դուք կարող եք ճանապարհորդել մի քանի տրանսպորտային միջոցներով: Վարիկոզի դեպքում ամենահարմարավետ միջոցը գնացքն է: Հնարավորություն կա հանգիստ քայլելու, նստելու, պառկելու համար:

Սակայն հաճախ մենք ճանապարհորդում ենք ինքնաթիռով: Եվ հարկավոր է հետևել մի քանի խորհուրդների.

  • Ինքնաթիռի մեջ աշխատեք քայլել, խմել շատ քանակությամբ հեղուկ:
  • Ժամանակ առ ժամանակ շարժեք ոտքերը, ոտքի մատները:
  • Երեխաներին չգրկել, պայուսակներ, ծանր պարագաներ չդնել ոտքերին: Այն դանդաղեցնում է երակային արյան հոսքը և կարող է վարիկոզի բարդացման պատճառ դառնալ:
  • Կրել հարմարավետ, բամբակյա հագուստ: Իսկ հիվանդության դեպքում վարիկոզի համար նախատեսված կոմպրեսիոն զուգագուլպաներ և կիսագուլպաներ:

Ծով հասնելուն պես` մտածել ճիշտ ծովային լոգանքի և արևայրուքի մասին:

Ծովը շատ օգտակար է վարիկոզ հիվանդության համար: Հատկապես ծովի ջուրը և ծովում լողալը` ուղղակի կանգնելու փոխարեն: Լողալու ընթացքում փոխվում և լավանում է արյան շրջանառությունը, լավանում է երակային արյան հետհոսքը: Լողալու ժամանակ ցանկալի է ակտիվ վարժություններ կատարել ջրում:

Ֆիզիկական վարժությունները ջրում նպաստում են արյան շրջանառությանը և արյան մեջ թթվածնի հագեցմանը:

Լողալու ընթացքում ուշադրություն դարձրեք  մարմնի դիրքին: Պետք է ոտքերն ավելի ակտիվ լինեն, քան ձեռքերը և մարմինը գնտվի հորիզոնական դիրքում:

Հետաքրքիր փաստ. Ծովը շատ լավ ազդեցություն է ունենում վարիկոզ հիվանդության վրա, բացառությամբ Մեռյալ ծովի: Այն հակացուցված է վարիկոզ հիվանդություն ունեցողների համար:

Հետաքրքիր փաստ 2. Շատ հազվադեպ ենք հանդիպում վարիկոզ հիվանդություն լողորդների մոտ: Ինչը փաստում է ջրի դրական ազդեցությունը հիվանդության վրա:

Վարիկոզի նախնական փուլում կարելի է ընդունել արևային լոգանքներ: Միայն թե բացասական հետևանքներից խուսափելու համար, պետք է հետևել մի քանի խորհրդի.

  • Լողափ այցելելու լավագույն ժամանակահատվածը` առավոտյան և երեկոյան ժամերն են: Չի կարելի արևային լոգանք ընդունել ցերեկային ժամերին:
  • Անպայման պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ` SPF 40+,50+: Քսուքները կանխում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, որը իր հերթին նպաստում է արյան անոթների էլաստիկության անկմանը:
  • Ոտքերի տաքացումը նույնպես պակաս վնասակար չէ: Չի կարելի տաքացնել ոտքերը: Տաքանալու դեպքում էլ շփել սառը ջրով:
  • Արևային լոգանքները կատարել հերթափոխով`լողանալ, այնուհետև արևային լոգանք ընդունել:
  • Արևային լոգանքից հետո, լվացեք ոտքերը սառը ջրով և հեռացրեք աղային, ավազային շերտը երակների վրայից:
  • Լոգանքից հետո կարելի է օգտագործել վարիկոզ հիվանդության կանխարգելիչ քսուքները: Նրանք քչացնում են արևի բացասական ազդեցությունը:
  • Չափավոր և արտահայտված վարիկոզի դեպքում ցանկալի չէ ընդունել արևային լոգանքներ: Կարելի է լողալ ծովում, կատարել ջրային վարժություններ և հետո հանգստանալ ստվերի տակ:

Մարիամ Սարգսյան

Doctors.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31